Խճանկար

Արքայազն Հարին հրաժարվել Է սելֆի անել իր երկրպագուհիների հետ

1 րոպեի ընթերցում

Արքայազն Հարին հրաժարվել Է սելֆի անել իր երկրպագուհիների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, որը մեկամսյա զինվորական ծառայության Է ժամանել Ավստրալիայի պաշտպանության ուժեր, հրաժարվել Է լուսանկարվել իր երկրպագուհիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Ատում եմ սելֆին»,- հայտարարել Է արքայազնը: «Լուրջ եմ ասում: Դուք պետք Է դադարեք դա անել: Ես գիտեմ՝ դուք երիտասարդ եք, բայց սելֆին անտանելի Է: Պարզապես նորմալ լուսանկար արեք»,- հավելել Է նա:

Արքայազնը շփվել Է 12-ամյա շիկակարմիր մազերով մի տղայի հետ, որը բռնել Էր «Շիկակարմիրներն առաջնորդում են» պլակատը:

Ավստրալիայում զինվորական գործողումն ավարտելուց հետո Հարին կավարտի զինվորական կարիերան: Այսպիսով, բրիտանական բանակում նրա ծառայության ժամկետը կկազմի 10 տարի:

Լուսանկարը`http://www.starslife.ru/

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում