Մարզային

Վարսեր գյուղում Փնջիկ կովը լույս աշխարհ է բերել միանգամից 4 հորթ

1 րոպեի ընթերցում

Վարսեր գյուղում Փնջիկ կովը լույս աշխարհ է բերել միանգամից 4 հորթ

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում Դերենիկ Ազիզյանին պատկանող Փնջիկ անունով կովը միանգամից լույս աշխարհ է բերել 4 հորթերի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հորթերը ծնվել են առողջ, եւ իրենց կյանքի արդեն հինգերորդ օրը անցկացնում են միանգամայն կենսունակ վիճակում: Մայր կովը եւս առողջական խնդիրներ չունի: Անասնապահության 30 տարվա փորձ ունեցող Ազիզյանների ընտանիքը զարմացած է, նրանք նման բան նույնիսկ չեն էլ լսել:

«Փնջիկն արդեն երրորդ անգամ է ծնում: Առաջին տարում նա ունեցավ 1 հորթ, նախորդ տարում՝ զույգ հորթեր, այս տարի՝ արդեն միանգամից չորսը, որոնցից միայն մեկն է էգ»,-նշեց տանտիրուհին՝ Ֆլորա Խաչատրյանը` ավելացնելով, որ մոր կաթն առայժմ բավականացնում է նորածին հորթերին:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում