Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կայացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան հանրահայտ թատրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» խորագրով 40-օրյա միջոցառումների շարքի շրջանակներում ապրիլի 4-ին ցուցադրվել են հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և Մայքլ Հակոբյանի «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, կինոքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ֆիլմերի ցուցադրությունից հետո դեսպան Սարգսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությամբ` ներկայացնելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների էությունն ու բովանդակությունը: Այնուհետև դեսպան Սարգսյանը, Աշոտ Սմբատյանն ու Հարություն Խաչատրյանը պատասխանել են ներկաների հարցերին։

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը