Խճանկար

Պեկինում IKEA-ի այցելուներին արգելել են քնել խանութում

2 րոպեի ընթերցում

Պեկինում IKEA-ի այցելուներին արգելել են քնել խանութում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IKEA ընկերության ղեկավարությունն արգելել Է քնել Պեկինի իր խանութում: Այդ որոշումը կայացվել Է, քանի որ չափից ավելի շատ մարդիկ են սկսել այցելել խանութ ոչ թե գնումներ կատարելու, այլ սոսկ մի փոքր քնելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Shanghaiist-ին:

IKEA-ի աշխատակիցը պատմել Է, որ քնող այցելուներն սկսել են չափազանց շատ տհաճություններ պատճառել խանութին, իսկ նրանց տհաճ տեսքը վանում Է պոտենցիալ գնորդներին: Ըստ որում նա նշել Է, որ IKEA-ի աշխատողներն առայժմ վատ են կարողանում պայքարել նիրհող մարդկանց դեմ: Նրանք կա՛մ պարզապես անտեսում են խանութի աշխատողների խնդրանքները, կա՛մ տեղափոխվում են ավելի մեկուսի անկյուններ:

China.com-ը գրում Է, որ Պեկինի IKEA-ում իրոք շատ շատ են քնողները, որոնք խանգարում են դիտել կահույքը: Օրինակ՝ Բաո անունով կինը լրագրողին պատմել Է, թե ոչ մի վատ բան չի տեսնում այն բանում, որ շոպինգից հոգնած մարդիկ հանգստանան IKEA-ում: Նա կասկած Է հայտնել, որ դա կարող Է ինչ-որ կերպ ազդել խանութի վաճառքների վրա:

Մարդիկ սկսել են Պեկինի խանութ քնելու գալ այն բանից հետո, երբ 2014 թվականին ընկերության ներկայացուցիչ Ջոզեֆին Թորելլը հայտարարեց, որ գնորդներն IKEA-ում կարող են իրենց զգալ ինչպես տանը: Նա նշել Է, որ ընկերությունը Չինաստանում ոչ մի կերպ չի պայքարի քնող այցելուների դեմ:

Լուսանկարը`AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում