Խճանկար

Հնդկաստանի բնակիչը փորձել Է ամուսնանալ օձի հետ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի բնակիչը փորձել Է ամուսնանալ օձի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսում գտնվող ՈՒթար Փրադեշի նահանգի բնակիչը փորձել Է ամուսնանալ օձի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին: 27-ամյա Սանդիպ Պատելը համոզված Էր, որ կոբրան անցյալ կյանքում գեղեցիկ աղջիկ Է եղել, իսկ այժմ սիրահարվել Է իրեն:

Ամուսնության արարողությանը, որն անցկացվել Է տեղի տաճարներից մեկում, եկել Էր ավելի քան 12 հազար մարդ: Սակայն հարսանիքը կասեցվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մտնելով տաճար՝ ոստիկանները Պատելին ու արարողությանը ներկա գտնվող նրա հորը ձերբակալել են հասարակական կարգը խանգարելու համար: Նշվում Է, որ հյուրերը հիասթափված Էին ձերբակալությունից, եւ իրավակարգի աշխատակիցներն ստիպված են եղել օժանդակ ուժեր կանչել, որպեսզի նրանց ցրեն իրենց տները:

Պատելի խոսքով՝ գիշերները ինքը, մտնելով խորը տրանսի մեջ, կարողանում Էր վերածվել օձի եւ շփվել իր սիրեցյալի հետ:

Սա արդեն առաջին նման դեպքը չԷ: The Daily Mirror-ը հիշեցնում Է, որ 2006 թվականին Հնդկաստանի Օրիսա նահանգում տեղի Էր ունեցել 30-ամյա Բիմբալա Դասի եւ օձի ամուսնական արարողությունը: Կինը հարսանիքին եկել Էր իր լավագույն մետաքսե սարիով, իսկ տաճարի սպասավորները մեկ ժամ երգում Էին սրբազան մանտրաներ: Մինչդեռ փեսացուն հարսանիքին չի երեւացել. նրա փոխարեն տաճարում պղնձե արձանիկ Էին դրել՝ սողունի տեսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում