Խճանկար

Բարաք Օբաման թենիս Է խաղացել Կարոլինա Վոզնյացկիի հետ

1 րոպեի ընթերցում

Բարաք Օբաման թենիս Է խաղացել Կարոլինա Վոզնյացկիի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման թենիս Է խաղացել աշխարհի հինգերորդ ռակետ դանիուհի Կարոլինա Վոզնյացկիի հետ՝ զատկի ձվերի գլորման ավանդական տոնի շրջանակներում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Մարզուհին այս տարի մասնակցում Է այն արշավին, որը նպատակամղված Է ամերիկացիների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը:

«Ինձ շատ դուր եկավ մրցախաղը, շնորհակալություն, պարոն նախագահ»,- Twitter-ի իր Էջում գրել Է աշխարհի նախկին առաջին ռակետ Վոզնյացկին, որը 23 տիտղոս Է նվաճել կարիերայի ընթացքում:

Լուսանկարը` REUTERS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում