ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգի բնակչուհի Բադի Ուինքլն արդեն վաղուց Է թոշակի անցել: Նա 86 տարեկան Է: Միապաղաղ առօրյան հետաքրքիր դարձնելու համար նա սկսել Է հանդես գալ երիտասարդական իմիջով, աստղերի կերպարներով եւ դրանք զետեղել Instagram-ում:
Նա յոթ թոռ ունի: 30 տարի առաջ վախճանվել Է Բադիի ամուսինը, իսկ 15 տարի առաջ մահացել Է որդին:
Տարբեր կերպարներ փորձելը նրա համար դարձել Է հաճելի ժամանց: Արդյունքները հրապարակելով սոցցանցերում, Բադին, իր կարծիքով, դրական օրինակ Է ծառայում աճող սերնդի համար՝ վկայելով, որ գլխավորը հոգով չծերանալն Է:
Լուսանկարը` baddiewinkle / Instagram