Խճանկար

ԱՄՆ-ում ստեղծված զարթուցիչն առանձին Է արթնացնում նույն անկողնում քնածներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ստեղծված զարթուցիչն առանձին Է արթնացնում նույն անկողնում քնածներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի Wake զարթուցիչն ուլտրաձայնի միջոցով «անհատական լուսաբաց» Է ստեղծում անկողնում գտնվողներից մեկի համար՝ չանհանգստացնելով մյուսին: Սարքի համար միջոցների հանգանակություն Է հայտարարվել Kickstarter-ի քրաուդֆանդինգյան ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Wake-ն Wi-Fi-ով միացվում Է սմարթֆոնի հավելվածին, որը նշում Է այն մարդուն, ով արթնանալու կարիք ունի: Այնուհետեւ գաջեթը մահճակալի վրա նրան գտնում Է մարմնի ջերմային ճառագայթման տվիչի միջոցով:

Դրանից հետո սարքը կիզակետված ուլտրաձայնային ալիք Է ուղարկում քնածի կողմը: Սարքը տալիս Է շատ նեղ ուղղորդված ալիք, որն արթնացնում Է սոսկ մեկ հոգու: Միաժամանակ նրա դեմքին ավելի ու ավելի պայծառ լույս Է արձակում սպիտակ լուսադիոդներով լամպը. այն նմանակում Է արեւի լույսը, ինչը նպաստում Է ավելի բնական արթնացմանը: Եթե, արթնանալով, մարդը շրջվի մյուս կողմը եւ կրկին քնի, Wake-ն դարձյալ կսկսի ընթացակարգը եւ կանջատվի այն ժամանակ, երբ մարդը վեր կենա անկողնուց:

Գաջեթն ստեղծել են Լոս Անջելեսի Lucera Labs ընկերությունում, որը Kickstarter-ում սկսել Է միջոցների հանգանակման արշավը: Wake-ի արտադրության համար պլանավորում են հանգանակել 100 հազար դոլար: Արշավի հաջողության դեպքում առաջին սարքերն օգտատերերը կարող են ստանալ 2015 թվականի սեպտեմբերին: Մեկ Wake-ի արժեքը կազմում Է 250 դոլար:

Լուսանկարը` Lucera Labs

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում