Չիկագոյի Alinea-ն աշխարհի լավագույն ռեստորանն Է ճանաչվել 2015 թվականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիկագոյի Alinea ռեստորանը գլխավորել Է աշխարհում տարվա լավագույն հաստատությունների վարկանիշը, որը Elite Traveller պորտալը կազմել Է ընթերցողների կարծիքների հիման վրա: Փոփ թերթիկի երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնվել են Իսպանիայի Ժիրոն քաղաքի El Celler de Can Roca-ն եւ Գալդակաո քաղաքից ոչ հեռու գտնվող Լարաբետցու բնակավայրի Azurmendi-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է կայքում, հաղթող ռեստորանն ստացել Է Միշլենի երեք աստղերը, նրա շեֆ-խոհարարը Հրանտ Աշացն Է: Մասնագետը Alinea-ն հռչակել Է կերակուրների այնպիսի արտասովոր լրացումներով, ինչպիսիք են ուտելի սփռոցները եւ նույնպես ուտելու համար նախատեսված դարչնի ցողիկները: Վարկանիշի կազմողներն ամերիկյան հալստատությունում մատուցվող ճաշատեսակները որակել են ժամանակակից եւ խնամքով պատրաստված:

«Արծաթ» վաստակած El Celler de Can Roca-ն Elite Traveller-ի ընթերցողներին դուր Է եկել «ավանդական կատալոնյան խոհանոցի նկատմամբ ավանգարդային հայացքով»: Ինտերնետ պորտալն առաջարկել Է հատուկ ուշադրություն դարձնել այնպիսի ճաշատեսակների վրա, ինչպիսիք են կարամելիզացված ձիթապտուղները եւ տրյուֆելե սառնաշաքարները:

Երրորդ տեղն զբաղեցրած Azurmendi-ն աչքի Է ընկել «առաջադիմականությամբ եւ կերակրի պատրաստման առաջավոր տեխնոլոգիաներով»: Այստեղ խորհուրդ են տվել պատվիրել «շրջոնք ձու», ինչպես նաեւ սունկից եւ շագանակից պատրաստված չիփսեր:

2015 թվականի լավագույն ռեստորանների տասնյակում են՝ Eleven Madison Park-ը (Նյու Յորք, ԱՄՆ), The Fat Duck-ը (Բրեյ, Մեծ Բրիտանիա), Robuchon au Dome-ն (Մակուա, Չինաստան), Per Se-ն (Նյու Յորք, ԱՄՆ), La Pergola-ն (Հռոմ, Իտալիա), Le Bernardin-ը (Նյու Յորք, ԱՄՆ), Osteria Francescana-ն (Մոդենա, Իտալիա):

Վարկանիշը կազմվել Է Elite Traveller-ի ընթերցողների անձնական նախասիրությունների հիման վրա՝ առանց որեւիցե մեթոդաբանության:

Լուսանկարը` Flickr

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում