Խճանկար

Մինչեւ 2015 թվականի վերջը պլանշետները կգրավեն շուկայի հիմնական բաժինը. ABI Research

1 րոպեի ընթերցում

Մինչեւ 2015 թվականի վերջը պլանշետները կգրավեն շուկայի հիմնական բաժինը. ABI Research

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանշետային համակարգիչները մինչեւ 2015 թվականի վերջը կդառնան դյուրակիր շարժական սարքերի շուկայի խոշորագույն կատեգորիան՝ ստանալով բաժնի 52 տոկոսը եւ առաջ անցնելով նոութբուքերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այբ կանխատեսումն արել Է ABI Research վերլուծական ընկերությունը:

«Պլանշետային համակարգիչները… մինչեւ 2015 թվականի վերջը դյուրակիր շարժական սարքերի շուկայում կստանան 52 տոկոսի հասնող հիմնական բաժինը»,- ասված Է ընկերության կանխատեսման մեջ: Բացի այդ, սպասվում Է, որ նոութբուքերի սեկտորը կանգ կգրանցի շուկայական մրցակցության եւ սարքերի աշխատանքի ավելի երկարատեւ ցիկլերի ֆոնին, ինչի արդյունքում 2015 թվականին շուկայում նոութբուքերի բաժինը կկազմի 48 տոկոս՝ 2013 թվականի 51 տոկոսի դիմաց:

ABI Research-ի վերլուծաբանները շարժական սարքերի շուկայում կանխատեսում են նոութբուքերի բաժնի հետագա նվազում՝ 2016 թվականին մինչեւ 47 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում