«Վերածնունդ» փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարող
9 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին: Այս տարի, նախաձեռնության հեղինակների որոշմամբ, այն կկրի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության« ընդդեմ պատերազմների» նշանաբանը: Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարող« որից 700-ը՝ աշխարհի 36 երկրից« մնացածը Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երևանից:
«Վերածնունդ» 2015-ին կմասնակցեն հետեւյալ երկրների ներկայացուցիչները. ԱՄՆ« Անգլիա« Ավստրիա« Բելառուս« Բելգիա« Գերմանիա« Եգիպտոս« Եմեն« Էստոնիա« Թուրքմենիա« Իրան« Իտալիա« Իսպանիա« Իրաք« Լատվիա« Լիտվա« Լեհաստան« ԼՂՀ« Լիբանան« Հայաստան« Ղազախստան« Ղրղզստան« Մոլդովա« Մոնղոլիա« Շվեյցարիա« Չինաստան« Ռուսաստան« Սիրիա« Սերբիա« Սուդան« Վրաստան« Տաջիկստան« Թայվան« Ուզբեկստան« Ուկրաինա« Ֆրանսիա:
Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա 2015թ. ապրիլի 13-ին` ժամը 17:00 Գյումրու դրամատիկական թատրոնում: Փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը« ինչպես նաեւ Եվրասիական երկրների 12 ազգային կոնսերվատորիաների եւ երաժշտական բուհերի պատվիրակություններ:
Ձեւավորված ավանդույթի համաձայն` երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը կսկսվի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ կանցնի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ինչպես միշտ, այս անգամ ևս մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը« Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը« Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը« «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի պատասխանատու Աննման Մինասյանը «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնի անցկացման կապակցությամբ արդեն բոլոր մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի ջերմ ուղերձներ են հղել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը« ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը« ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը« ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը« ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը« ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը« ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը« ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը« Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը« մշակույթի« գիտության« պետական եւ հասարակական բազմաթիվ այլ գործիչներ: Ողջյունները եւ ուղերձները շարունակում են ստացվել:
Երաժշտական մրցույթները կանցկացվեն ապրիլի 11-ից մայիսի 20-ը Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր« լարային գործիքներ« փողային գործիքներ« ժողովրդական գործիքներ« կամերային անսամբլ« կոնցերտմայստերական վարպետություն« ակադեմիական երգեցողություն« երգչախումբ« երաժշտական թատրոն« էստրադային երգեցողություն« հեղինակային երգ« էստրադային-ջազային անսամբլ« կոմպոզիցիա« ազգային երգեցողություն): Մասնակիցները հանդես կգան հինգ տարիքային խմբերով:
41 ենթաանվանակարգերում« հինգ տարիքային խմբերում I«II«III կարգի դափնեկրի կոչմանը կարժանանան շուրջ 690 մասնակիցներ« իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգեւին՝ Մեծ մրցանակին: Մյուսները կստանան տարբեր խրախուսական դիպլոմներ« այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող»« «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական»« «Բեմական հմայք»« «Ազգային երգի լավագույն կատարող» եւ այլն: Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված են նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ: «Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում եւ Երեւանում կանցկացվեն վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ« որի մասնակիցները« հռչակավոր երաժիշտներ փառատոնի շրջանակներում հանդես կգան իրենց համերգներով հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի եւ Մեծ Հայրենականի հերոսների հիշատակին: Ի դեպ՝ համերգաշարը սկսվել է անցած տարվա հոկտեմբեր ամսից: Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված համերգներով արդեն հանդես են եկել «Վերածնունդ» փառատոնի ժյուրիի անդամներ կլարնետահար Իգոր Ֆյոդորովը« թավջութակահար Դենիս Շապովալովը« դաշնակահար Եվգենի Բրախմանը»,-փաստեց Աննման Մինասյանը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան« որի ընթացքում կարծարծվեն գիտամանկավարժական խնդիրներ« կկատարվի առաջավոր փորձի փոխանակում« ձեռք կբերվեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար« կկնքվեն երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր:
«2009թ-ից սկսած ամեն տարի ՀՀ Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական« ազգային երաժշտության մասսայականացմանը« ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր« ստեղծագործական եւ բարեկամական կապեր այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին« ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար« գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում»,-ավելացրեց պատասխանատուն: Փառատոնի օրերին նախատեսված է մեծ մշակութային ծրագիր նվիրված Հայոց Մեծ Ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Մրցույթ-փառատոնի մասնակիցները եւ հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ« որտեղ հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին« Ցեղասպանության թանգարան: Մասնակիցները եւ հյուրերը կծանոթանան նաեւ Գյումրիի եւ Շիրակի մարզի (Հառիճ« Սառնաղբյուր« Մարմաշեն) պատմաճարտարապետական հուշարձաններին« կլինեն Երեւանում եւ Էջմիածնում:
Արմենուհի Մխոյան