«Մշակույթների երկխոսություն» գիտաժողովը նվիրված է Ցեղասպանության տարելիցին եւ Հաղթանակի 70-ամյակին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, որը մեկնարկում է ապրիլի 13-ին, կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Արդեն 9-րդ տարին անցկացվող գիտաժողովն այս անգամ նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի պատասխանատու Աննման Մինասյանը, գիտաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից եւ թանգարաններից: Նրանց թվում են Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կ. Զենկինը, ՌԴ մշակույթի նախարարության Արվեստաբանության պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող« արվեստագիտության դոկտոր Օ. Սոբակինան, Մոլդովայի Երաժշտության« թատրոնի եւ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Վ. Մելնիկը: Անվանի արվեստագետներ կլինեն նաև Տաջիկստանից, Բելառուսից: Իրենց զեկույցներով կներկայանան նաև Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ, արվեստագիտության դոկտորներ Սվետլանա Սարգսյանը, Իրինա Զոլոտովան, Կարինե Ջաղացպանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը եւ ուրիշներ:

Ներկայացված գիտական զեկուցումները կզետեղվեն հատուկ ժողովածուի մեջ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը