Ռուսաստանի 600-ից ավելի քաղաքներ կմիանան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի քանի հարյուր միջոցառումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 6-ին լրագրողներին պատմել Է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:«Ռուսաստանի 640 քաղաքներում տեղի կունենան հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ հիշատակի համերգը Սյունազարդ դահլիճում, կլոր սեղաններ քաղաքական գործիչների, Գիտությունների ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ»,-նշել Է նա:«Ռուսաստանը եղբայրաբար կիսում Է ձեր վիշտը»,-հավելել Է Աբրահամյանը:

Ապրիլի 22-ին Մոսկայի սյունազարդ դահլիճում կկայանա «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կներկայացնի «Ոտքի՝ դատարանն Է գալիս» բեմադրություն-ակցիան՝ Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման կներկայացնի վավերագրական վկայություններ, որոնք հավաքվել են Բեռլինի 1921 թվականի արխիվի հիման վրա:

Բացի այդ, ապրիլին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղի կունենա «Ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության մեջ» ընդգրկուն գիտական խորհրդաժողովը: Նաեւ Մոսկվայում կազմակերպվում են լուսանկարների ցուցահանդեսներ, հիշատակի համերգներ եւ ողբերգությանը նվիրված կինոցուցադրություններ:

Արա Աբրահամյանը հայտարարել Է, որ հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, անխուսափելի պատմական գործընթաց Է: «Հայերն այսօր ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, մենք բոլորս հասկանում ենք, որ ցեղասպանությունը նախաձեռնել են քաղաքական գործիչները»,-նշել Է նա:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը