Խճանկար

100-ամյա ճապոնուհին ռեկորդ Է սահմանել 1,5 կիլոմետր լողատարածությունում

1 րոպեի ընթերցում

100-ամյա ճապոնուհին ռեկորդ Է սահմանել 1,5 կիլոմետր լողատարածությունում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հպատակ Միեկո Նագաոկան դարձել Է մոլորակի՝ 100-ից բարձր տարիքի առաջին բնակիչը, որը կարողացել Է ազատ ոճով հաղթահարել 1,5 հազար մետր լողատարածությունը, տեղակացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին:

«Ես ցանկանում եմ լողալ, քանի դեռ չի լրացել իմ 105 տարին. եթե կարողանամ այդքան երկար ապրել»,-ասում Է Նագաոկան:

Լողորդուհին այդ տարածությունը հաղթահարել Է 1 ժամ 16 րոպեում:

Սպասվում Է, որ այս նվաճումը կգրանցվի Գիննեսի ռեկորդների գրքում:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Նագաոկան լողի մրցումներում մասնակցել Է 100-ից մինչեւ 104 տարեկանների կատեգորիայում: Դրանք անցկացվել են Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայում:

ԶԼՄ-ները հավելում են, որ 99 տարեկան հասակում Նագաոկան լողալով արդեն անցել Է 1,5 հազար մետր տարածությունը:

Լուսանկարը` www.20min.ch

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում