Սփյուռք

ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի ծրագրերի տնօրեն Անիտա Անսերյանն արժանացավ «Սուրբ Ներսես» շքանշանի

2 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի ծրագրերի տնօրեն Անիտա Անսերյանն արժանացավ «Սուրբ Ներսես» շքանշանի

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Գարեգին Բկաթողիկոսը «Սուրբ Ներսես» պատվո բարձր շքանշանի արժանացրեց ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի ծրագրերի տնօրեն Անիտա Անսերյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս բարձրագույն շքանշանը հանձնվեց ապրիլի 4-ին, Երևանում տեղի ունեցած Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի ժամանակ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` առաքելական եկեղեցու հավատարիմ դստերը` ուրախ դրվատանքով հաստատելու, որ դուք քառորդ դար արդյունավոր ծառայություն եք մատուցում ՀԲԸՄ-ում, տարիների ձեր վաստակը հարստացնելով հովարժան գործունեությամբ, որոնք պատիվ են բերում հավատարիմ հայուհուն: Բարեգործականի կենտրոնական գրասենյակում և վարչական ժողովում ստանձնած պաշտոնները դուք ընկալել եք որպես ծառայության անվերապահ հրավեր մեր ժողովրդին և Ձեր ազնիվ ջանքն ու եռանդը նվիրյալ հոգով ի սպաս բերել միության սրբազան առաքելությանը, որպեսզի պայծառ մնա հայության կյանքը սփյուռքի համայնքներում, զորանա մեր հայրենիքը ու բարօրության մեջ ապրի մեր ժողովուրդը», - ասված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրովարտակում:

ՀԲԸՄ-ն սփյուռքի հնագույն, համաժողովրդական համահայկական կազմակերպությունն է, որը կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում