Սփյուռք

Քեսաբ մտած զինյալները որևէ վնաս չեն պատճառել. Մանրամասներ է պատմել տեղաբնակ հայուհին

1 րոպեի ընթերցում

Քեսաբ մտած զինյալները որևէ վնաս չեն պատճառել. Մանրամասներ է պատմել տեղաբնակ հայուհին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում ընդդիմադիր ուժերը որևէ վնաս չեն պատճառել. տեղի հայությունն ապահով վիճակում է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեսաբում բնակվող հեռուստալրագրող, ուսուցչուհի Թալին Գազազեանը:

«Մենք այստեղ հիմա լավ ենք: Իրենք որևէ կերպ մեզ վնաս չեն հասցրել և որևէ նեղություն չեն պատճառել: Մենք՝ հայերս, ապահով ենք»,-ասաց Գազազեանը՝ ավելացնելով, որ տեղում այս օրերին անորոշություն է տիրում:

Նրա խոսքով՝ հայ հոգևորականների հանդիպումն ու երկխոսությունը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ լավ մթնոլորտում է ընթացել, և վերջիններս հավաստիացրել են ապահովության հարցում:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Քեսաբ մտած զինյալները նույնիսկ սննդամթերք են տրամադրել բնակիչներին, քանի որ տեղի առևտրի կետերում սննդամթերքի սղություն է նկատվում:

«Ասացին, որ ամեն մարդ կարող է իր խանութը բացել, իր գործին վերադառնալ: Վաղվանից սկսած արդեն դպրոցներն էլ կգործեն»,-ընդհանրացրեց Գազազեանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում