Խճանկար

Սինդբադ անունով կատուն առանց ուտելիքի ու ջրի Եգիպտոսից հասել է Մեծ Բրիտանիա

1 րոպեի ընթերցում

Սինդբադ անունով կատուն առանց ուտելիքի ու ջրի Եգիպտոսից հասել է Մեծ Բրիտանիա

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինդբադ անունով կատուն Եգիպտոսից բեռնափոխադրող նավով հասել է Մեծ Բրիտանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա 17 օր մնացել է առանց ուտելիքի և ջրի: Կենդանուն հայտնաբերել են բեռնափոխադրող Mediterranean Lines ընկերության աշխատակիցները` նավից կատվի ձայն լսելուց հետո:

Ութ ամսական կատուն հարմարավետ տեղավորվել էր տուփերից մեկում:

Կենդանիների պաշտպանության ոլորտի բրիտանացի մասնագետները անհավանական ու յուրօրինակ են համարել նրա 17-օրյա ուղևորությունը: Կատվին նախ տարել են անասնաբույժի մոտ, իսկ այժմ գտնվում է հատուկ հսկողության տակ: Սինդբադի համար տեր կորոնեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում