Սփյուռք

Հայկական կարմիր խաչը սիրիահայ 275 ընտանիքի տրամադրել է եկամտաբեր գործունեություն սկսելու համար սարքավորումներ

2 րոպեի ընթերցում

Հայկական կարմիր խաչը սիրիահայ 275 ընտանիքի տրամադրել է եկամտաբեր գործունեություն սկսելու համար սարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կարմիր խաչի (ՀԿԽ) ընկերությունըսիրիահայ 275 ընտանիքի տրամադրել է եկամտաբեր գործունեություն սկսելու համար սարքավորումներ:Այս մասին ապրիլի 3-ին Սփյոռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացած` Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀԿԽ-ի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա հավաստմամբ, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար աշխատանք գտնելու և սեփական գործ հիմնելու ծրագրեր են իրականացվել լուսանկարչական, երաժշտական, համակարգչային, կար ուձևի, վարսավիրության, դիմահարդարման ծառայությունների մատուցում, շինարարական աշխատանքների կատարման, սրճարան և արագ սննդի կետերի ստեղծման առումով:

«Մենք չենք դադարում փնտրել միջոցներ, որպեսզի ընդլայնենք մեր գործողությունները՝ օգնելու սիրիահայ բարեկամների խնդիրներին արձագանքելու: ՀԿԽ սիրիահայերին տրամադրում է աջակցություն հիմնական ուղղություններով՝ հումանիտար, եկամուտը խթանող գործունեություն, սեռական և գենդերային բռնությունները կանխարգելում և արձագանք, հոգեբանական խորհրդատվություն, համայնքների և երեխաների ինտեգրում», - տեղեկացրեց Աննա Եղիազարյանը:

ՀԿԽ գլխավոր քարտուղարի տվյալներով` վերջին եռամսյակում 504 սիրիահայ ընտանիք ստացել է սննդի ծանրոցներ և հիգիենիկ փաթեթներ, 180-ը` երեխաների ձմեռային հագուստ, կոշիկ գնելու համար շահառու ընտանիքներին բաշխվել են նվեր քարտեր, 408 աշակերտների համար դպրոցական պարագաներ գնելու համար տրամադրվել է համապատասխան գումար, 155 նոր եկած ընտանիք ստացել է կենցաղային պարագաներ, 118 քրոնիկ հիվանդություն ունեցող շահառուներ ստացել են համապատասխան դեղորայք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում