Թուրք հոգևորականը եկեղեցում հայերից ներողություն է խնդրել Ցեղասպանության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապրիլի 1-ին մի թուրք հոգևորական ԱՄՆ-ում այցելել է Ֆրեզնոյի հայկական երիցական եկեղեցի և ներողություն խնդրել հայերից իր նախնիների կատարած ոճրագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է ամերիկյան yourcentralvalley.com կայքը:

Նշվում է, որ թուրք հոգևորականը կատարվածի մասին իմացել է 7 տարի առաջ` ՀՀ մայրաքաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո: «Ես ամաչեցի և լաց եղա: Մարմնովս դող անցավ»,- ասել է նա և խնդրել, անվտանգության նկատառումներով, չբացահայտել իր ինքնությունը:

«Ես խնդրում եմ ձեզ ներել իմ ազգին: Ներեք իմ ազգին, նրանք մեղավոր են: Մեղավոր են Աստծո առաջ, ձեր առաջ»,- արցունքախառն ասել է թուրքը: Տեղի հայությունը նրա ապաշխարանքն ընդունել է ծափերով և արցունքներով: Քահանա Գրեգ Հարությունյանն այս քայլը կարևոր է համարել ցավի «ամոքման» համար: «Մեր ժողովուրդն առաջին անգամ է նման բան լսում: Նրանից ոմանք 80-ն անց են և պարզապես ապշած են: Չեն կարողանում հավատալ: Նրանք առաջին անգամ են նման բան լսում»,- նշել է հայկական եկեղեցու հոգևոր առանջնորդըˋ խրախոսելով թուրք կրոնականի քայլը:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը