Խճանկար

Նյուտոնը կդառնա դետեկտիվ թրիլլերի հերոս

1 րոպեի ընթերցում

Նյուտոնը կդառնա դետեկտիվ թրիլլերի հերոս

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ եւ աստղագետ Իսահակ Նյուտոնը՝ դասական ֆիզիկայի ստեղծողներից մեկը, կդառնա «Սկզբունքներ» աշխատանքային վերնագրով դետեկտիվ թրիլլերի հերոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

Գիտնականի մասին պատմող կինոնկարի իրավունքներն ստացել Է Warner Bros ընկերությունը, վարձույթ դուրս գալու ժամկետն առայժմ չի ճշտվում: Սցենարը կգրի Դեւիդ Ս. Գոյերը՝ «Բեթմենը Սուպերմենի դեմ» կինոնկարի հեղինակը:

Ըստ «Սկզբունքների» սյուժեի՝ Նյուտոնը հետապնդում Է այն հանցագործին, որը ոգեշնչվում Է իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական հիմունքներից»: Կինոնկարի գործողությունը տեղի Է ունենում չորս հարյուրամյակ առաջ:

2012 վականին արդեն Էկրան Է բարձրացել գիտնականի մասին «Իսահակ Նյուտոն. մոգերից վերջինը» ֆիլմը, որտեղ նրա դերը խաղացել Է Ջոնաթան Հայդը («Ջումանջի»):

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում