Մարզային

Գեղարքունիքի մարզում մարտ ամսվա ընթացքում ծնվել է 150 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մարտ ամսվա ընթացքում ծնվել է 150 երեխա

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2015 թվականի մարտ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 150 երեխա, կամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդներն աճել են 16-ով:

Ըստ Գեղարքունիքի մարզի համապատասխան առողջապահական հաստատությունների ղեկավարների կողմից «Արմենպրես»-ին հաղորդած տվյալների՝ այս տարվա մարտ ամսվա ընթացքում Մարտունու ծննդատանը ծնվել է 58 երեխա` նախորդ տարվա 52-ի դիմաց, Գավառի բժշկական կենտրոնում` 34` 31-ի դիմաց, Սեւանի հիվանդանոցում`32` 20-ի դիմաց, Վարդենիսի հիվանդանոցում` 24` 26-ի դիմաց, Ճամբարակի հիվանդանոցում` 2` 5-ի դիմաց:

Գրանցված 150 ծնունդներից 82-ը տղաներ են, 68-ը` աղջիկներ:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում