Սթիվեն Հոքինգը կդառնա առեւտրանիշ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթիվեն Հոքինգն սկսել Է իր անվան՝ որպես առեւտրանիշի գրանցման ընթացակարգը: Ֆիզիկոսն արդեն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել Է Մեծ Բրիտանիայի Ինտելեկտուալ սեփականության գրասենյակ, որտեղ սկսվել Է նրա անվան առեւտրային օգտագործման իրավունքների ձեւակերպման ընթացակարգը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Nature-ը:

Այն միջոցները, որոնք գիտնականը կարող Է ստանալ իր անունը կրող արտադրանքի վաճառքից, Հոքինգը պատրաստվում Է օգտագործել բարեգործական նպատակներով, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար: Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչը, որտեղ աշխատում Է գիտնականը, նորությունը մեկնաբանել Է հետեւյալ կերպ. «Դա պրոֆեսոր Հոքինգի, այլ ոչ թե համալսարանի անձնական գործն Է, բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ որոշում Է կայացրել իր անունը պաշտպանելու համար»: Այժմ Համացանցում կարելի Է գտնել հուշանվերներ եւ ներքնազգեստ, որոնց վրա պատկերված Է գիտնականը:

Բրիտանացին հայտնի Է տիեզերաբանության վերաբերյալ, ինչպես նաեւ գիտության մասսայականացման իր աշխատություններով:

Գիտնականի մոտ տակավին ուսանողական տարիներին, երբ նա սովորում Էր Օքսֆորդի համալսարանում, հայտնաբերել են հազվադեպ հանիպող հիվանդություն (կողային ամիոտրոֆիկ սկլերոզ), որի հետեւանքով Հոքինգի մկանային ակտիվությունը ներկայում հասել Է նվազագույնի: Այնուամենայնիվ շրջակա աշխարհի հետ հաղորդակցվելուն նրան օգնում Է այն համակարգչային համակարգը, որը մշակել Է Intel ընկերությունը:

Հիվանդությունը Հոքինգին չի խանգարում շարունակելու հրապարակել գիտական աշխատություններ, ինչպես նաեւ որպես մեդիական գործող անձ հանդես գալու տարբեր թոք-շոուներում եւ ֆիլմերում: Օրինակ՝ նրա մասին վերջին ֆիլմը («Ամեն ինչի տեսություն») «Օսկարի» Է արժանացել տղամարդու լավագույն դերի համար (այն ստացել Է բրիտանացի դերասան Էդդի Ռեդմեյնը):

Լուսանկարը`AFP

Հայերեն English Русский

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին