Կիպրոսի խորհրդարանի որոշումը փոքրիկ մխիթարանք է 1.5 միլիոն նահատակների հոգիներին. կիպրահայ գործիչ

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի խորհրդարանի որոշումը փոքրիկ մխիթարանք է 1.5 միլիոն նահատակների հոգիներին. կիպրահայ գործիչ

ՆԻԿՈՍԻԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը շատ կարեւոր որոշում է եւ հատկանշական քայլ, որը մասամբ կմխիթարի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հոգիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանը` նշելով: «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի իմ պաշտոնակիցներին, իրենց կատարած այս հատկանշական քայլի համար` հուսալով, որ այս որոշմամբ մասամբ մխիթարել ենք մեր 1,5 միլիոն եղբայրների եւ քույրերի, մեր հավատքի եւ ազգի նահատակների ոգիները»:

Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում Ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10 հազար եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում