Խճանկար

Մահացել է աշխարհի ամենատգեղ կինը

1 րոպեի ընթերցում

Մահացել է աշխարհի ամենատգեղ կինը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատգեղ կինը՝ 67-ամյա Էնն Վուդսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա 28 անգամ արժանացել է «Աշխարհի ամենատգեղ կին» տիտղոսին:

Էնն Վուդսը մահացել է նախորդ շաբաթվա վերջին, սակայն տեղեկությունն այդ մասին հրապարակվել է այժմ:

Վուդսը Մեծ Բրիտանիայում և դրա սահմաններից դուրս հայտնի էր World Gurning առաջնությանը մասնակցելու շնորհիվ:

Առաջին անգամ նա աշխարհի ամենատգեղ կին կոչմանն արժանացել է 1977 թվականին բրիտանական Էգրեմոնտե քաղաքում, իսկ վերջին անգամ` 2010-ին: Հատկանշական է, որ Վուդսը 5 անգամ հայտնվել է երկրորդ տեղում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում