Խճանկար

Երկրագնդի ամենածեր բնակչուհին Օբամային հրավիրել Է իր ծննդյան տարեդարձին

1 րոպեի ընթերցում

Երկրագնդի ամենածեր բնակչուհին Օբամային հրավիրել Է իր ծննդյան տարեդարձին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի բնակչուհի Գերտրուդա Ուիվերը, որը 2015 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես դարձել Է Երկրագնդի ամենատարեց կինը, երկրի նախագահ Բարաք Օբամային հրավիրել Է մասնակցելու իր ծննդյան տարեդարձի երեկույթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

Հանդիսությունը կայանալու Է հուլիսի 4-ին. այդ օրը ամերիկուհին կդառնա 117 տարեկան: Ինչպես գրում Է գործակալությունը, Օբամայի ընկերակցությամբ ծննդյան օրը նշելը միշտ Էլ եղել Ուիվերի նվիրական երազանքը:

«Նա իսկապես ցանկանում Է հանդիպել նախագահին: Նա երկու անգամ քվեարկել Է Օբամայի օգտին, եւ դա պարզապես նրա երազանքն Է»,-պատմել են առողջության եւ վերականգնման կենտրոնում, որտեղ ապրում Է Գերտրուդան:

Կենտրոնի աշխատակիցներից մեկը նշել Է, որ անցյալ տարի Օբամային արդեն ուղարկվել Է Ուիվերի ծննդյան օրվա հրավերը, բայց բարձրաստիճան հյուրը չի ժամանել: Այս տարի կուղարկվի եւս մեկը:

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Ճապոնիայում 117 տարեկան հասակում վախճանվել Է նախորդ տարիքային ռեկորդակիրը՝ 117-ամյա Միսաո Օկավան: Նա սրտի կանգից մահացել Է Օսակայի ծերանոցում, որտեղ ապրում Էր վերջին մի քանի տարիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում