Խճանկար

Բրազիլացի եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը

2 րոպեի ընթերցում

Բրազիլացի եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռաֆայելա, Ռոշել եւ Տագիան Բինի եռյակ քույրերը՝ Բրազիլիայի Պասու Ֆունդու քաղաքից, ամուսնացել են նույն օրը՝ անցկացնելով համատեղ հարսանեկան աարարողություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Mail-ը:

29-ամյա հարսնացուները հագել են գրեթե նույնական հարսանեկան զգեստներ եւ նախապատվությունը տվել միատեսակ սանրվածքների եւ դիմահարդարման: Նրանց փեսացուները նույնպես հագել են միատեսակ կոստյումներ եւ ներկայացել են նման սանրվածքներով:

Ինչպես պատմել են եռվորյակների ապագա ամուսինները, նրանք վախեցել են եկեղեցու բեմի մոտ շփոթել ապագա կողակիցներին, սակայն նրանց հաջողվել Է խուսափել դրանից:

«Ես իսկույն նկատեցի, թե եկեղեցի մտած քույրերից որն Է իմ հարսնացուն, որովհետեւ նա երեքից ամենագեղեցիկն Էր»,- հայտնել Է նորապսակներից մեկը:

Երիտասարդները նաեւ գանգատվել են, որ մինչեւ հարսանիքը եռվորյակները հաճախ են կատակել՝ սիրած տղաներին ներկայանալով մեկը մյուսի փոխարեն:

The Daily Mail-ը գրում Է, որ քույրերը միշտ հաշտ են եղել եւ միահամուռ նախապատվությունը տվել են ամուսնության ընդհանուր արարողությանը: Թե ինչպես Է եռվորյակներին հաջողվել ձեռքի եւ սրտի առաջարկություն ստանալ մոտավորապես նույն ժամանակ, հրատարակությունը չի ճշտում:

Լուսանկարը`world@bbc news

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում