Խճանկար

Լուսնի՝ ապրիլի 4-ի խավարումն ամենակարճատեւը կլինի հարյուրամյակի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Լուսնի՝ ապրիլի 4-ի խավարումն ամենակարճատեւը կլինի հարյուրամյակի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի բնակիչներն ապրիլի 4-ին կկարողանան դիտել ամբողջ հարյուրամյակի ընթացքում Լուսնի ամենակարճատեւ լրիվ խավարումը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանը (NASA), երկնային երեւույթը կսկսվի Արեւելյան ափի ժամանակով ժամը 06:16-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:16-ին) եւ կտեւի ընդամենը շուրջ 5 րոպե:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, դա կլինի Լուսնի այն չորս խավարումներից արդեն երրորդը, որոնք բաժին են ընկնում 2014 թվականի ապրիլի 15-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 28-ն ընկած համեմատաբար կարճ ժամանակամիջոցին: Նախորդ խավարումը, որը կարող Էին դիտել Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի եւ Ասիայի, ինչպես նաեւ Ավստրալիայի բնակիչները, տեղի Է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում