Արքայազն Հարին ծառայության է անցնում Ավստրալիայի զինված ուժերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու թոռը՝ արքայազն Հարին, հաջորդ շաբաթ ծառայություն կսկսի Ավստրալիայի պաշտպանության ուժերում, ինչից հետո թագավորական ընտանիքի անդամը մտադիր է թողնել բանակային ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 6-ին, ինչպես սպասվում է, արքայազնը Ավստրալիայի մայրաքաղաքում ծաղկեպսակ կդնի Անհայտ հերոսի շիրիմին եւ կայցելի Ավստրալիայի զինվորական հուշահամալիր: Դա, ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, հանրության առջեւ նրա միակ պաշտոնական հայտնվելը կլինի Ավստրալիա այցի ընթացքում, որը կտեւի չորս շաբաթ:

«Նա այստեղ Ուելսի կապիտան է, այլ ոչ թե արքայազն Հարի»,- NEWS. com.au ինտերնետ-հրատարակությանը հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Պաշտոնական միջոցառումներից հետո արքայազնը ձեռնամուխ կլինի ծառայության, ժամանակի մեծ մասը նա կանցկացնի Սիդնեյում զինված ուժերի ռազմակայանում, բայց նաեւ կհայտնվի Պերտի եւ Դարվինի ռազմակայաններում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայում ծառայելուց հետո Հարին մտադիր է թողնել բանակը: Բրիտանական բանակի շարքերից արքայազնը պլանավորում է հեռանալ հունիսին: Հարիի խոսքով՝ բանակից հեռանալու որոշումն իրեն հեշտությամբ չի տրվել, իսկ բանակային ծառայության տարիները իր հիշողություններում կմնան ամբողջ կյանքում:

Արքայազն Հարին ունի ցամաքային ուժերի կապիտանի կոչում եւ Sandhurst հեղինակավոր ռազմական ակադեմիայի շրջանավարտ է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Matt Dunham

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը