Միջազգային

50-ից ավելի մարդ Է զոհվել Օխոտի ծովում «Դալնի Վոստոկ» ուռկանանավի խորտակվելու հետեւանքով

2 րոպեի ընթերցում

50-ից ավելի մարդ Է զոհվել Օխոտի ծովում «Դալնի Վոստոկ» ուռկանանավի խորտակվելու հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օխոտի ծովում՝ Մագադանից 300 կիլոմետր հեռավորության վրա, ապրիլի լույս 2-ի գիշերը ջրասույզ Է եղել «Դալնի Վոստոկ» սառնախցիկավոր ուռկանանավը: Նավում եղել Է 132 մարդ: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ուռկանանավի անձնակազմի 54 անդամ:

Հայտնի Է, որ հաջողվել Է փրկել 63 մարդու, եւս 15 հոգու ճակատագիրը մնում Է անհայտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ շրջանում ջրի ջերմաստիճանը զրո աստիճան Է: «Փրկարարական գործողությանը մասնակցող ձկնորսանավերը ջրից դուրս են բերել 54 մարմին, 63 հոգի փրկված Է»,- «Ինտերֆաքս»-ին պատմել Է «Կամչատկայի Պետրոպավլովսկ ծովային նավահանգստի վարչակազմ» համերկրային պետական հիմնարկության ծովային համակարգման-փրկարարական ենթակենտրոնի պետ Արթուր Ռեցը:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Կամչատկայի երկրամասի իշխանություններին, հաղորդել Է, որ «Դալնի Վոստոկ» նավում եղել Է 54 օտարերկրացի. Բիրմայի 42, Լատվիայի երեք, Ուկրաինայի չորս եւ Վանուատուի հինգ քաղաքացի:

Ուռկանանվի անձնակազմի մնացած 78 հոգին ռուսաստանցիներ են: «Դալնի Վոստոկ» ուռկանանավը գրանցված Է Սախալինի Նեւելսկ նավահանգստում:

Հաղորդվում Է, որ «Դալնի Վոստոկը» SOS ազդանշան չի տվել:

«Նախնական տվյալներով՝ ուռկանանավը խորտակվել Է շատ արագ, անձնակազմը չի հասցրել փրկության խնդրանք հաղորդել»,- «Ինտերֆաքս»-ին պատմել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Աղետի պատճառներն առայժ հայտնի չեն: Արթուր Ռեցի խոսքով՝ նավը ջրասույզ Է եղել մեքենայական բաժանմունք ջրի լցվելու պատճառով:

Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի վարչությունում կարծում են, որ պատահածի պատճառ կարող Էր դառնալ սառցային բարդ իրավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում