Արտաշատում կվերանորոգվի 50 բազմաբնակարան շենքի տանիք

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ընթացքում «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի կողմից նախատեսվում է իրականացնել քաղաքի շուրջ 50 բազմաբնակարան շենքերի մասնակի վերանորոգման աշխատանքներ, որի համար հատկացումը կազմում է շուրջ 1 մլն դրամ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության տնօրեն Վալերիկ Վարդանյանն ընդգծեց, որ շենքի մեկ տանիք հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 15-18 մլն դրամ գումար, իսկ նման բազմաբնակարան շենքերն Արտաշատում 127-ն են: Նրա խոսքով, 2008-ից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են ընդամենը երկու-երեք անգամ` վարձավճարներից հավաքագրած միջոցներով կամ քաղաքապետարանի հատկացմամբ: Իսկ մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվում են վերջին 6-7 տարիների ընթացքում:

Վարդանյանը նշեց, որ Արտաշատում բազմաբնակարան շենքերը կառուցվել են շուրջ 50 տարի առաջ, եւ բոլորի տանիքներն էլ գտնվում են խիստ անմխիթար վիճակում: «Առատ անձրեւներ տեղալիս մենք բողոքներ ու ահազանգեր ենք ստանում նույնիսկ այնպիսի շենքերից, որոնց հետ կապված ոչ մի խնդիր երբեւէ չենք ունեցել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մարտի 30-ին տեղացած կարկուտի եւ անձրեւի հետեւանքով եղել են աննախադեպ թվով ահազանգեր` տանիքից հոսող եւ բնակարանները լցվող անձրեւաջրերի վերաբերյալ: Վարդանյանն ասաց, որ տանիքները նման վիճակի են հասել ոչ միայն տարիներ տևած բարձիթողի վիճակի պատճառով, այլ նաեւ վերջին տարիների ընթացքում ալեհավաքների տեղադրման, համացանցային մալուխների եւ գազատար խողովակների անցկացման ժամանակ բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Վարդանյանը հավելեց, որ ՀՈԱԿ-ի միջոցները, որոնցով եւ իրականացվում են վերանորոգման աշխատանքները, գոյանում են նաեւ հավաքագրված վարձավճարների հաշվին: Իսկ քաղաքի բազմաբնակարան շենքերի 5050 բնակարանների մեծ մասում այսօր «փակ դռների» ռեժիմ է. բնակիչները բացակայում են կամ բնակվում վարձավճարով, ինչի հետեւանքով հնարավոր է լինում հավաքագրել պետականորեն սահմանված վարձավճարների միայն 1/3-ը: «Վճարում է միայն բնակիչների 30-40 տոկոսը: Վճարումներ իրականացնողները մեծ մասամբ միշտ նույն մարդիկ են, ովքեր պարտաճանաչորեն մուծումներ են իրականացնում առանց ավելորդ հիշեցման:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները