Խճանկար

Apple-ի եւ Samsung-ի մատակարար ֆիրմայի ղեկավարը դարձել Է ՉԺՀ-ի ամենահարուստ կինը

1 րոպեի ընթերցում

Apple-ի եւ Samsung-ի մատակարար ֆիրմայի ղեկավարը դարձել Է ՉԺՀ-ի ամենահարուստ կինը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple եւ Samsung տեխնոլոգիական հսկաներին սենսորային Էկրաններ մատակարարող չինական LensTechnology Co. ընկերության հիմնադիր Չժոու Ցյունֆեյը ավելի քան 8 մլրդ դոլար կարողությամբ դարձել Է ՉԺՀ-ի ամենահարուստ կինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հաղորդել Է Forbes հանդեսը:

Ներկայում Չժոու Ցյունֆեյը զբաղեցնում Է ընկերության նախագահի պաշտոնը, որի սեփականատերն Է նա իր ամուսնու հետ միասին: Ընկերությունը գտնվում Է Չինաստանի Հունանի նահանգում:

Անցած ամսին ընկերությունը մտել Է Շենչժենյան ֆոնդային բորսա, ինչից հետո 44-ամյա Չժոուի կարողությունը զգալիորեն ավելացել Է: Forbes-ի տվյալների համաձայն՝ ընկերության եկամուտը 2014 թվականին կազմել Է 2,3 մլրդ դոլար:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, LensTechnology Co. ընկերությունն զբաղվում Է շարժական հեռախոսների, համակարգիչների եւ խցիկների համար սենսորային պանելների արտադրությամբ. ընկերության աշխատակիցների թվաքանակը գերազանցում Է 60 հազարը:

Չինաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում Forbes հանդեսի ցուցակում տեղ գտած միլիարդատերերի թվով: 2015 թվականին ցուցակում ներառվել Է ՉԺՀ-ի 213 քաղաքացի:

Լուսանկարը`REUTERS

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում