ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրնիջում հնագետները պեղել են երկրի միջնադարյան խոշորագույն գերեզմանոցներից մեկը (շուրջ մեկուկես հազար թաղում): Հետազոտողների կարծիքով՝ այնտեղ թաղում Էին ամենից առաջ աղքատ գիտնականների եւ ուսանողների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պեղումների մասին հաղորդվում Է Քեմբրիջի համալսարանի մամուլի տեղեկագրում:
Կմախքները հայտնաբերել են Հովհան Աստվածաբանի քոլեջի տարածքում՝ աստվածաբանության ֆակուլտետի շենքի նորոգման ժամանակ: Գերեզմանոցի գոյության մասին հայտնի Է եղել տակավին 1950-ական թվականներին, սակայն դրա մեծության մասին հնագետներն իմացել են միայն այժմ:
Շուրջ 1300 թաղումները վերագրվում են XIII – XV դարերին: Գերեզմանոցում թաղել են ամենից առաջ Հովհան Աստվածաբանի հիվանդանոցի հիվանդներին, որի շենքը մինչեւ 1511 թվականը կանգնած Է եղել գերեզմանատան դիմաց: Հայտնաբերված աճյունների ճնող մեծամամասնությունը թաղվել Է առանց դագաղի եւ նույնիսկ առանց պատանքի: Բացի դրանից, գերեզմանոցի տարածքում գրեթե չեն եղել կանանց եւ երեխաների ոսկորներ: Ամենայն հավանականությամբ, այնտեղ թաղել են աղքատ ուսանողների եւ գիտնականների (հանգուցյալների մեծամասնության տարիքը կազմում Է 25 - 45):
Լուսանկարը`Cambridge University Department of Archaeology and Anthropology