Խճանկար

Կառլ Լագերֆելդի կատուն մեկ տարում 3 մլն եվրո Է վաստակել

2 րոպեի ընթերցում

Կառլ Լագերֆելդի կատուն մեկ տարում 3 մլն եվրո Է վաստակել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոդելագործ Կառլ Լագերֆելդի Շուպետ մականունով կատուն 2014 թվականին 3 մլն եվրո Է վաստակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դիզայներն ինքը պատմել Է The New York Magazine-ին տված հարցազրույցում:Անցյալ տարի Շուպետը մասնակցել Է երկու գովազդային արշավի՝ Opel Corsa ավտոմեքենայի եւ կոսմետիկայի ճապոնական Shu Uemura ապրանքանիշի:

Լագերֆելդի խոսքով՝ ինքն իր կատվին թույլ չի տվել նկարահանվել սննդամթերքի եւ բանջարեղենի գովազդում: «Նա բացառիկ Էակ Է: Մարդու նման Է: Բայց լավ Է, որ նա լռում Է»,-հայտարարել Է դիզայները: Լագերֆելդը նաեւ հավելել Է, որ իր կատուն տանել չի կարողանում մյուս կենդանիներին ու երեխաներին: Դիզայները նշել Է, որ նա աշխարհի կենտրոնն Է, իսկ նրա խաղերի ու շարժումների մեջ անմոռանալի ինչ-որ բան կա:

2014 թվականի հուլիսին լույս Է տեսել «Շուպետ. բարձր թռիչքի մոդայիկ կատվի անձնական կյանքը» գիրքը: Աշխարհում ամենանշանավոր կատուներից մեկի կենսագրությունը գրել են Պատրիկ Մորյեն եւ Ժան Քրիստոֆ Նապյան:

Բիրմայական Շուպետ կատուն Լագերֆելդի մոտ Է հայտնվել 2012 թվականի վերջին, երբ նրա ընկերներից մեկը՝ մանեկեն Բատիստ Ջաբիկոնին, խնդրել Էր Ծննդյան տոների արձակուրդների ընթացքում պահել իր կենդանուն: Մի քանի օրում դիզայները սովորել Է նրան եւ Ջաբիկոնիին խնդրել Է կատուն տալ իրեն:

Շուպետն իր ակաունտն ունի Twitter-ում. դրան բաժանորդագրվել են շուրջ 47 հազար օգտատերեր: Լագերֆելդի կատուն կանոնավոր կերպով տեղ Է զբաղեցնում ցանցի առավել մեծ ժողովրդականություն վայելող կենդանիների վարկանիշներում: Նրա տարիքը, նորաձեւության աշխարհի ավանդույթների համաձայն, գաղտնի Է պահվում (ենթադրվում Է, որ կատուն այժմ չորսից մինչեւ յոթ տարեկան Է):

Լուսանկարը`karl.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում