NASA-ն «թռչող ափսեի» փորձարկում Է պատրաստում Մարսի վրա վայրԷջքի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հունիսին կանցկացնի Low-Density Supersonic Decelerator (LDSD) ապարատի երկրորդ փորձարկումը, ապարատ, որը նախատեսված Է Մարսի վրա բեռնատար եւ օդաչուավոր տիեզերանավերի ապագա վայրԷջքների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

LDSD տիեզերական ապարատն արտաքուստ հիշեցնում Է թռչող ափսե այն տեսքով, որով այն ընդունված Է պատկերել մուլտֆիլմերում եւ կինոյում: Սկավառակաձեւ ապարատը հանդերձված Է փչովի «գոտիով» եւ վիթխարի պարաշյուտով: Ապարատի թեստային թռիչքը նախատեսված Է հունիսի առաջին կեսին, բայց ստույգ ժամկետն, ինչպես մարտի 31-ին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, կախված կլինի եղանակային պայմաններիրց: Մասնագետները հուսով են, որ փորձարկումը կհաջողվի անցկացնել հունիսի 2-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակաատվածում:

Ապարատը Կաուայի հավայան կղզու Խաղաղօվկիանոսյան հրթիռային բազայից 37 կիլոմետր կբարձրանա օդապարիկի միջոցով: Այնուհետեւ հրթիռային շարժիչն ապարատին կտա գերձայնային արագություն եւ, հասնելով Երկրի մակերեւույթից 55 կիլոմետր բարձրության՝ LDSD կսկսի իջնել փչովի «գոտու» միջոցով, որը փչվում Է ապարատի իջնելու պահին եւ, ստեղծողների մտահղացմամբ, պլանավորման հնարավորություն Է ապահովում Մարսի լիցքաթափված մթնոլորտում վայրԷջքի ժամանակ: NASA-ի հաշվարկներով՝ թեստը կտեւի շուրջ 4,5 ժամ, ինչից հետո ապարատը վայրԷջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան արշիպելագի շրանում:

LDSD թռչող ափսեի առաջին համանման փորձարկումը կայացել Է անցյալ տարվա հունիսի վերջին:

Լուսանկարը`Flickr

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում