Ռուսաստանցիների միայն 5 տոկոսն Է խոստովանում, որ հումորի զգացում չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (92 տոկոսը), իրենց իսկ խոսքով՝ զուրկ չեն հումորի զգացումից, 29 տոկոսն իրեն իսկական հումորիստ Է համարում, եւ միայն 5 տոկոսն Է խոստովանել, որ գործնականում զուրկ Է հումորի զգացումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հարցման այս տվյալներն ապրիլի 1-ին ներկայացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈՒՀԿ):

Հարցման արդյունքների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ տղամարդիկ մնացածներից ավելի հաճախ են հայտարարել իրենց մոտ հումորի զգացման առկայության մասին: Իսկ նման պատասխանների ընդհանուր բաժինը գործնականում անփոփոխ Է մնում 1998 թվականից (94 տոկոս):

Յուրաքանչյուր երրորդը (31 տոկոսը) շաբաթը մի քանի անգամ հումորիստական հաղորդումներ Է դիտում, յուրաքանչյուր հինգերորդը (19 տոկոսը)՝ կատակերգություններ եւ կատակերգական սելիալներ (20 տոկոս): Այն թեմաների թվում, որոնց շուրջ չի կարելի կատակել, հարցման մասնակիցների կեսը նշել Է կրոնական արժեքները (57 տոկոս), մեկ երրորդը (37 տոկոս)՝ երկրի պատմությունը, քառորդ մասը (25 տոկոս)՝ քաղաքականությունը, նշում Է ՀԿՈՒՀԿ-ն:

ՀԿՈՒՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2015 թվականի մարտի 21-22-ին: Հարցմանը 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 132 բնակավայրերից: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, ասված Է ՀԿՈՒՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մարտի 31-ին «Լեւադա կենտրոնը» նույնպես հրապարակել Է ծիծաղի օրվա առթիվ անցկացված հարցման տվյալները: Սոցիոլոգները պարզել են, որ ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) մտադիր Է խաղ խաղալ իր մերձավորների գլխին, կատակներից ձեռնպահ կմնա ռուսաստանցիների շուրջ 35 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, 2013 թվականի համեմատությամբ, «կատակասերների» թիվը նվազել Է 4 տոկոսով, իսկ ահա տոնի նկատմամբ անտարբեր մարդկանց թվաքանակը, ընդհակառակը, ավելացել Է 3 տոկոսով:

Լուսանկարը`РИА Новости

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում