Արմեն Երիցյանը Մեղրի և Ագարակի բնակիչների հետ քննարկել է համայնքների խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի և Ագարակ քաղաքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մեղրիում ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Մեղրիի զինկոմիսարի, ոստիկանության և ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման նպատակով Մեղրիում 5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման հարցը, համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի և զբոսայգու տարածքից արտեզյան ջրի հեռացման խնդիրները: Քննարկվել է նաև տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձել է նաև նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:

Ագարակ քաղաքի առկա խնդիրների քննարկման ընթացքում, մասնավորապես, խոսվել է համայնքի համար մարզադահլիճի կառուցման մասին: ՏԿԱԻ նախարարը քաղաքապետերին հանձնարարել է հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ ծրագիր և հաշվարկներ:

Նախարար Երիցյանն այցելել է նաև Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասը կազմող Սյունիքի 5 համայնքները (Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր), հանդիպել տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը: Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին՝ նախարար Երիցյանը, մասնավորապես, նշել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար: «Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել»,-ասել է Արմեն Երիցյանը:

Սյունիքի մարզում աշխատանքային այցի 2-րդ օրը ՏԿԱԻ նախարարը մասնակցելու է Սյունիքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը և մարզխորհրդի նիստին:

Հայերեն Русский

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները