Խճանկար

Չինացի գիտնականներն ստեղծել են դեմքի պատկերով մարդու տարիքը որոշելու հավելված

2 րոպեի ընթերցում

Չինացի գիտնականներն ստեղծել են դեմքի պատկերով մարդու տարիքը  որոշելու հավելված

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաինֆորմատիկայի ոլորտի չինացի գիտնականներն ստեղծել են հատուկ համակարգչային ծրագիրր, որը հաշվարկում է մարդու օրացույցային և կենսաբանական տարիքը` եռաչափ լուսանկարի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Cell Research գիտաան պարբերականում:

Օրգանիզմի ծերացման զուգընթաց փոխվում է ոչ միայն մարդու արտաքինը, նրա օրգանները և բջիջները, այլ նաև հասակը, մարմնի և գանգի ձևը: Դա պայմանավորված է կրճիկների դանդաղ չորացմամբ, ոսկորների թուլացմամբ, ինչպես նաև մկանների և ճարպի ծավալների հարաբերակցության փոփոխությամբ:

Շանհայի Գիտությունների ակադեմիայի կենսաինֆորմատիկայի մասնագետ Ցին-Դուն Խանը ենթադրել է, որ այդ փոփոխությունների մասին տեղեկությունները կարելի է կիրառել մարդու օրացույցային և կենսաբանական տարիքը որոշելու համար: Նա առաջադրել է այս թեզը՝ ուսումնասիրելով 17-77 տարեկան 300 մարդկանց եռաչափ լուսանկարները:

Այս լուսանկարների ուսումնասիրման հիման վրա գիտնականները ստեղծել են ծրագիր, որը սովորել է հաշվարկել շանհայցիների տարիքը՝ հետևելով դեմքերի փոփոխություններին: Ինչպես ընդգծել են գիտնականները, հաշվարկի համար կարևոր չէր դեմքի ընդհանուր տեսքը, այլ որոշակի կետերի տեղաբաշխումը, դրանց միջև հեռավորությունը, որոնք հատուկ են տվյալ տարիքի մարդկանց համար:

Որոշակի ժամանակ անց ծրագիրը սովորել էր համարյա անսխալ հաշվարկել մարդկանց տարիքը: Օրինակ՝ քթի և բերանի լայնությունը ժամամակի ընթացքում մեծանում է, իսկ աչքերի անկյունները դանդաղ «ինջնում են» ցած:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում