Լոնդոնում բացվել Է մուսուլմանուհիների համար լյուքս հագուստի առաջին խանութը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսուլմանուհիների համար հագուստի՝ աշխարհում ամենահայտնի արտադրողը՝ Aab-ը, խանութ Է բացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Albawaba-ին: Աշխատանքի առաջին օրը խանութ Է այցելել Լոնդոնի ավելի քան երկու հազար բնակչուհի:

Ինչպես գրել Է ինտերնետ-ռեսուրսը, խանութում կարելի Է ձեռք բերել հիջաբներ (գլխաշորեր), աբայաներ (զգեստներ), ջիլբաբներ (միաձեւվածք հագուստ, որ ծածկում Է ամբողջ մարմինը), ինչպես նաեւ տարբեր աքսեսուարներ (հերակալներ, պայուսակներ, զարդեղեն):

Առեւտրանիշի կայքում զտեղված տեղեկատվության համաձայն՝ լյուքս դասի՝ մետաքսից կարված հիջաբի արժեքը կազմում Է շուրջ 40 ֆունտ (մոտավորապես 60 դոլար):

2007 թվականին հիմնադրված ընկերության կրեատիվ տնօրեն Նազմին Ալիմը պատմել Է, որ առեւտրանիշն իր հավաքածուներն ստեղծում Է՝ հետեւելով արդի նորաձեւության միտումներին:

Albawaba-ն տեղեկացնում Է, որ փորձագետները Մեծ Բրիտանիայում այսպես կոչված «համեստ հագուստի» շուկայի շրջանառությունը գնահատում են տարեկան հարյուր միլիոն ֆունտ (շուրջ 147 միլիոն դոլար): «Համեստ հագուստը» նաեւ համարվում Է նորաձեւության ինդուստրիայի ամենաարագ աճող հատվածներից մեկը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում