Խճանկար

General Motors-ը մինչեւ 25 տոկոս զեղչը տարածել Է 2014 թվականի բոլոր ավտոմոբիլների համար

1 րոպեի ընթերցում

 General Motors-ը մինչեւ 25 տոկոս զեղչը տարածել Է 2014 թվականի բոլոր ավտոմոբիլների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների General Motors ավտոկոնցեռնը զեղչային ակցիան տարածել Է այն ավտոմոբիլների համար, որոնք պահվում են գործարքառուների պահեստներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Զեղչերը կկազմեն մինչեւ 25 տոկուս՝ կախված մոդելից:

General Motors-ի ավտոմոբիլներ վաճառողների գնահատմամբ՝ Ռուսաստանի իր պահեստներում կոնցեռնն այս պահին պահում Է շուրջ 10 հազար Opel եւ Chevrolet ավտոմեքենա: Եվս հինգ հազար ավտոմեքենա Է պահվում ավտոկոնցեռնի երկու խոշորագույն գործարքառուների մոտ: Զեղչային արշավը կվերաբերի այն ավտոմոբիլներին, որոնք արտադրվել են 2014 թվականին: Ընկերության առաջարկը կգործի մինչեւ այս տարվա մայսի 1-ը: Բայց ժամկետները, հնարավոր Է, երկարաձգվեն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի General Motors ավտոարտադրողը հայտարարել Էր Ռուսաստանի շուկայից Opel առեւտրանշի, ինչպես նաեւ Chevrlet առեւտրանիշի մոդելների մեծ մասի հեռանալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում