Ռոբին Ուիլյամսի կինն ու երեխաները չեն կարողանում կիսել դերասանի կարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսի կինն ու երեխաները դատարանում չեն կարողանում կիսել հանգուցյալի կարողությունը եւ նրանց յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է վեճով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gazeta.ru-ն, Ուիլյամսի այրին` Սյուզանը հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյի իրենց համատեղ տնից մի շարք իրեր են վերցվել առանց իր իմացության: Նա շեշտել է, որ տանից տարել են մի շարք ոսկերչական իրեր եւ հուշանվերներ: Ուիլյամսի զավակերն էլ` Զախարան, Զելդան եւ Կոդին հայտարարել են, որ Սյուզանը փորձում է խախտել է կտակի պայմանները, համաձայն որի, իրենց հոր մրցանակներն ու հուշանվերները անցնում են զավակներին:

Այս տեսակետին համաձայն չէ Սյուզանը, ում փաստաբանը դատարանում ասել է, որ Սան Ֆրանցիսկոյի տունը Ուիլյամսը կտակել է նրան, հետեւաբար, տան մեջ գտնվող ապրանքները` նույնպես: Կողմերից յուրաքանաչյուրը հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է իր իրավունքների պահպանման համար:

2014թ. օգոստոսի 12-ին ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը: Ոստիկանության տվյալներով՝ մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն Է:

Աստղի ներկայացուցիչ Մարա Բուքսբաումի խոսքով՝ Ուիլյամսը վերջին ժամանակներս տառապում Էր ծանր դեպրեսիայով: Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություններ Է հայտնել, մասնավորապես, ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման: «Նա միակն Էր իր տեսակի մեջ: Նա մեզ ստիպում Էր ծիծաղել եւ լալ, նա միշտ շռայլորեն հաղորդակից Էր դարձնում իր տաղանդին մեզ բոլորիս»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Ռոբին Ուիլյամսն «Օսկարի» մրցնակակիր էր եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի դափնեկիր:Ուիլյամսը խաղացել Է գրեթե 300 կինոնկարներում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում