Խճանկար

Վիլնյուսը ճանաչվել Է զբոսաշրջիկների համար ամենաԷժան եվրոպական քաղաքը

2 րոպեի ընթերցում

Վիլնյուսը ճանաչվել Է զբոսաշրջիկների համար ամենաԷժան եվրոպական քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը ճանաչվել Է զբոսաշրջիկների համար Եվրոպայի ամենաԷժան քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրիտանական Post Office փոստային ծառայության կայքում: Ընկերությունը հետազոտություն Է անցկացրել, որի արդյունքում պարզվել Է, որ Վիլնյուսում հանգստյան օրերը կարելի Է անցկացնել միջինը 100 եվրոյով: Վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրել Է Բուդապեշտը (119,77 եվրո), երրորդը՝ Ռիգան (120,39 եվրո):

Վարկանիշը կազմելիս հեղինակները հաշվի են առել երեքաստղանի հյուրանոցում երկու գիշեր անցկացնելու, օդանավակայանից տրանսֆերի, գինով ընթրիքի, Էքսկուրսիաների եւ քաղաքի տրանսպորտի արժեքը:

Ամենաթանկ եվրոպական քաղաք Է ճանաչվել Ստոկհոլմը: Հանգստյան օրերը Շվեդիայի մայրաքաղաքում անցկացնելու համար ճանապարհորդի համար միջին հաշվով կարող Է պահանջվել 310 եվրոյից ավելի:

Եվրոպական քաղաքներում հանգիստն անցկացնելու արժեքի ամբողջական վարկանիշի չորրորդ տեղում Տալլինն Է (Էստոնիա)՝ 131,28 եվրո, հաջորդ տեղերում են «Աթենքը (Հունաստան)՝ 131,35 եվրո, Դուբրովնիկը (Խորվաթա)՝ 139,83 եվրո, Պրահան (Չեխիայի Հանրապետություն)՝ 141,24 եվրո, Լիսաբոնը (Պորտուգալիա)՝ 141,37 եվրո, Կրակովը (Լեհաստան)՝ 144,96 եվրո, Ստրասբուրգը (Ֆրանսիա)՝ 169,60 եվրո, Մադրիդը (Իսպանիա)՝ 179,94 եվրո, Բեռլինը (Գերմանիա)՝ 179,95 եվրո, Ստամբուլը (Թուրքիա)՝ 182,91 եվրո, Վիեննան (Ավստրիա)՝ 184,84, Բրյուսելը (Բելգիա)՝ 193,14 եվրո, Բելֆասթը (Հյուսիսային Իռլանդիա)՝ 198,10 եվրո, Էդինբուրգը (Շոտլանդիա)՝ 210,75 եվրո, Դուբլինը (Իռլանդիա)՝ 238,99 եվրո, Վենետիկը (Իտալիա)՝ 240,51 եվրո, Բարսելոնը (Իսպանիա)՝ 242,97 եվրո, Փարիզը (Ֆրանսիա)՝ 261,39 եվրո, Լոնդոնը (Անգլիա)՝ 266,65 եվրո, Կոպենհագենը (Դանիա)՝ 269,78 եվրո, Հռոմը (Իտալիա)՝ 276,83 եվրո, Ամստերդամը (Նիդեռլանդներ)՝ 288,66 եվրո, Ստոկհոլմը (Շվեդիա)՝ 311,01 եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում