«Նոր գիրք»-2/9. Լագարսից մինչև Սինուէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Ժան-Լյուկ Լագարս, «Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն»

«Ես տանն էի և սպասում էի անձրևի գալուն» պիեսը հեղինակի խոհափիլիսոփայական ստեղծագործություններից է, որ ներկայացնում է կյանքի անցողիկության հարաբերականության տեսությունը՝ անդրշիրիմյան աշխարհից «վերադարձող» որդու կերպարով, որին կյանքից արտաքսել է հայրը: Պիեսը սյուժե չունի. գործողությունները գեղարվեստորեն մատուցվում են մոր և նրա չորս դուստրերի խորհրդածությունների միջոցով, որոնք, շոշափելով կյանքի ու բարոյականության ամենատարբեր հարցեր, սպասում են «վերադարձած» եղբոր արթնանալուն… Թարգմանությունը` Սաթենիկ Խաչատրյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ »-ը:

Հայոց ցեղասպանություն

Ժիլբեր Սինուէ, «Երևան»

Հեղինակը էրզրումահայ Թոմասյանների ընտանիքի սրտաշարժ ճակատագրի և վավերագրական բազմաթիվ հղումների հենքի վրա ներկայացրել է էրզրումահայության տեղահանության և սպանդի եղերական պատմությունը: Վեպի առաջաբանը գրել է Շառլ Ազնավուրը: «Երևան» վեպը բնագրից հայերեն է թարգմանել ԽՍՀՄ և ՀՀ ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը: Այն լույս է ընծայել «ՄՀՄ գրատուն» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը