Հռոմի պապի վրա միանձնուհիներ են հարձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեապոլ կատարած այցի ընթացքում Հռոմի պապին մարտի 21-ին ողջունել են տեղացի միանձնուհիները։ Քույրերի ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ նրանց ստիպված են եղել հանգստացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով obozrevatel.com-ը, համապատասխան տեսանյութ է տեղադրվել Youtube-ում:

Նեապոլի մայր տաճարում տեղի է ունեցել պատարագ, որից հետո Հռոմի պապը մնացել է մի քանի րոպե և հնարավորություն է տվել տեղի հոգևորականության ներկայացուցիչներին ողջունել իրեն։

Միանձնուհի-քույրերը համեստորեն սպասել են իրենց հերթին, որպեսզի մոտենան նրան։ Երբ վերջապես նրանց թույլ է տրվել մոտենալ, նրանք ամբողջությամբ շրջապատել են պապին։ Նրանցից մեկը փաթեթավորված տորթ է նվիրել Հռոմի պապին։ Դա համարձակություն է ներշնչել մյուս քույրերին, և նրանք սկսել են բռնել Ֆրանցիսկոս պապի ձեռքերը, նրա առջև ծնկի գալ, փորձել ինչ-որ բան ասել։ Հանկարծակի գալով՝ պապն, այնուամենայնիվ, հումորով է վերաբերվել ջերմ ընդունելությանը և շնորհակալություն հայտնել։

Այդ ամենին հետևող կարդինալ Սեպեն սկսել է հանգստացնել միանձնուհիներին՝ ասելով. «Քույրե՛ր, հետո։ Դուք միայն տեսեք սա։ Եվ սա մենաստանի քույրեր են։ Նրանք պատրաստվում են ուտել նրան։ Քույրե՛ր, հանգստացեք։ Քույրե՛ր»։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում