Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում. Օլեգ Լեբեդեւ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրման եւ համերկրացիների հետ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը հայտնել է, որ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gazeta.ru-ն, այս մասին Լեբեդեւը հայտնել է ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի մասնագիտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ: «Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ հետաքննությունն ընթանա եւ այն ընթանում է Հայաստանի տարածքում: Դատավարությունը նույնպես նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում, ինչպես պահանջում էր հայ ժողովուրդը»,- հայտարարել է նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հայերեն English Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի