Խճանկար

Գիտնականները նախազգուշացնում են Անջելինա Ջոլիին ընդօրինակելուց

2 րոպեի ընթերցում

Գիտնականները նախազգուշացնում են Անջելինա Ջոլիին ընդօրինակելուց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները կանանց նախազգուշացնում են Անջելինա Ջոլիի օրինակին հետեւելուց, որը հայտարարել Է ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացման վիրահատության մասին՝ քաղցկեղի՝ ծագումնաբանորեն պայմանավորված ռիսկի պատճառով: Բժիշկները հայտարարել են, որ BRCA1 գենի մուտացիանները բնավ անպայման չԷ, որ կապված լինեն վտանգավոր հիվանդության հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nature News-ին:

Դերասանուհին տակավին 2013 թվականին Է իմացել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ծագումնաբանորեն պայմանավորված ռիսկի մասին եւ կատարել Է կրծքագեղձերի հեռացման վիրահատություն: Այս որոշումը հանգեցրել Է «Անջելինա Ջոլիի» հզոր «Էֆեկտի». միայն Մեծ Բրիտանիայում ծագումնաբանական ախտորոշում անցած կանանց թիվը հունիս – հուլիսին աճել Է 250 տոկոսով:

Սակայն BRCA1 եւ BRCA2 գեներում մուտացիաները հայտնաբերելը դժվար չԷ. շատ ավելի անորոշ Է դրանց ազդեցությունը չարորակ ուռուցքների զարգացման վրա: Բանն այն Է, որ գիտնականները դեռեւս բավականաչափ մեծ ծավալի տվյալներ չեն հավաքել հետազոտված հիվանդների վերաբերյալ, որպեսզի վիճակագրական հավաստիությամբ ապացուցեն այդ պատճառահետեւանքային կապը:

Ծագումնաբանական թեստավորան անորոշ արդյունքները հաճախ կանաց հարկադրում են դիմելու իրենց ոչ անհրաժեշտ վիրահատության (քաղցկեղի հանդեպ վախից): Միայն 2014 թվականին Քոնեկտիկուտի նահանգում չորս կանայք են հեռացրել կրծքագեղձերը եւ ձվարանները՝ իմանալով իրենց BECA1 եւ BRCA2 գեներում մուտացիաների մասին, որոնք միանշանակ կապված չեն քաղցկեղի մեծ ռիսկի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում