ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լեդի Գագան Instagram-ում էջ է բացել իր ֆրանսիական շան համար: Երեք օրերի ընթացքում էջին բաժանորդագրվել են 16.4 հազար օգտատերեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, էջը գրանցելու պահին Էյշայի անունով շնիկի էջում վեց լուսանկարներ են հրապարակվել: Լրագրողները հայտնել են, որ շնիկը ապրում է իր տիրուհուց ոչ պակաս շքեղ կյանքով:
2014թ.-ին կենդանիների պաշտպանության PETAընկերությունը մեղադրել էր Լեդի Գագային Էյշայի հետ դաժան վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ երգչուհին իր սոցիալական էջում լուսանկարներ էր հրապարակել, որտեղ շնիկը կրում էր զարդեր: