Խճանկար

ԱՄՆ-ում գիտնականներն անհանգստացած են տերմիտների արագ բազմացումից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում գիտնականներն անհանգստացած են տերմիտների արագ բազմացումից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի գիտնականները հայտնաբերել են, որ տերմիտների (մեծամրջյունների) երկու անհայտ տեսակներ խաչասերվում են եւ կրկնակի ավելի արագ են բազմանում, քան սովորաբար: Plos One հանդեսում հրապարակված նրանց եզրակացությունները երկյուղ են առաջացնում, որ ապագայում վնասատուները կկարողանան Էլ ավելի մեծ վնաս հասցնել, քան այժմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու տեսակներն Էլ Ֆլորիդայում վերջին 30 տարում հայտնվել են մարդու գործունեության պատճառով:

Գիտնականները պարզել են, որ այժմ դրանց բնակության տարածքներն սկսել են հատվել, եւ ասիական տերմիտների արուները գերադասում են մյուս տիպի Էգերին:

Տերմիտների գաղութները ձեւավորվում են տարիների ընթացքում, այնպես որ մոտ ժամանակներս չի հաջողվի իմանալ, թե դրանց սերունդները կարող են արդյոք բազմանալ:

Ինչպես նշում Է BBC-ն, տերմիտներից վնասը համաշխարհային մասշտաբով գնահատվում Է տարեկան 40 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում