Խճանկար

McDonald's-ն սկսել Է հագուստ թողարկել

1 րոպեի ընթերցում

  McDonald's-ն սկսել Է հագուստ թողարկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի Շվեդիայի բաժանմունքն սկսել Է հագուստի թողարկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Big Mac Shop կայքում արդեն կարելի Է պատվիրել ներքնազգեստների հավաքանի (լեգինսներ եւ երկարաթեւք կոֆտա), ընդ որում հագուստ Է թողարկվում ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց համար:

Նաեւ կարելի Է գնել անկողնային սպիտակեղեն եւ որմնապաստառներ: Հագուստի եւ մյուս իրերի վրա տպիչով պատկերված են համբուրգերներ:

Կայքում հաղորդվում Է, որ շուտով վաճառքի կհանվեն շան բաճկոնակ, անձրեւանոց եւ ռետինե ճտքակոշիկներ: Դրանց բոլորի վրա նույնպես պատկերված կլինեն համբուրգերներ:

Իրերն արժեն 399-ից մինչեւ 468 շվեդական կրոն (մոտավորապես 58 դոլար): Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, վաճառքից դրամամուտքերը կփոխանցվեն Ռոնալդ Մակդոնալդի բարեգործական հիմնադրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում