ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի NASA տիեզերական գերատեսչությունը մտադիր Է 2025 թվականին իրականացնել ամերիկացի աստղանավորդների վայրԷջքը աստղակերպի՝ ավելի ճիշտ դրա այն բեկորի վրա, որը կհասցվի լուսնաշուրջ ուղեծիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի տնօրենի օգնական Ռոբերտ Լայտֆուտը: Նրա խոսքով՝ այդ առաքելության համար կօգտագործվի «Օրիոն» նոր օդաչուավոր տիեզերանավը, որը 2014 թվականին կատարել Է իր առաջին փորձնական թռիչքը:
NASA-ն որոշել Է այն սցենարը, որով պլանավորվում Է իրականացնել «աստղակերպի ծրագիրը», ասել Է Լայտֆուտը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ամերիկացի մասնագետները հրաժարվել են մի ամբողջ աստղակերպ երկրաշուրջ ուղեծիր դուրս բերելու գաղափարից եւ որոշել են այնտեղ քարշ տալ դրա մակերեւույթին ընկած բեկոր կամ վիթխարի գլաքար: Դրա համար 2020 թվականի դեկտեմբերին ավտոմատ ապարատ կուղարկվի դեպի այն աստղակերպ, որն ընտրել են փորձագետները: Ապարատը պետք Է հատուկ թակարդի մեջ վերցնի երկնային մարմնի բեկորը եւ այն հասցնի Երկրի բնական արբանյակի մոտ: Դրանից հետո հինգ տարի անց դեպի աստղակերպ կուղեւորվի աստղանավորդներով «Օրիոնը»:
Ծրագրի արժեքը գնահատվում Է 1,25 միլիարդ դոլար: NASA-ն հուսով Է, որ այն կարեւոր փուլ կդառնա դեպի Մարս մարդու առաջին ճանապարհորդության նախապատրաստման բնագավառում, որը կիրականացվի 2030-ական թվականներին: