Գլենդելի հայ աշակերտները հարյուր անմոռուկ են տնկել

2 րոպեի ընթերցում

Գլենդելի հայ աշակերտները հարյուր անմոռուկ են տնկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Գլենդելի Վահան և Անուշ Չամլյան հայկական դպրոցի ութերորդ և առաջին դասարանի աշակերտները պարտեզում տնկել են հարյուր անմոռուկ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է glendalenewspress.com-ը:

Աշակերտական խորհրդի նախագահ 13-ամյա Արա Յակուբյանը նշել է, որ ութերորդ դասարանցիները ցանկություն են ունեցել առաջին դասարանցիներին ներգրավել այս աշխատանքներում, որպեսզի վերջիններս ժամանակի ընթացքում հետևեն, թե ինչպես են աճում ծաղիկները:

Չամլյան դպրոցի ութերորդ դասարանցիները նախատեսում են նաև առաջիկա շաբաթ այցելել Հայաստան: Իր հայրենիք միայն փոքր տարիքում այցելած Յակուբյանը նշել է, որ Հայաստան գալը խորհրդանշական կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու տեսանկյունից: «Այցելությունը մեր մեջ հպարտության մեծ զգացողություն է առաջացնում` ցույց տալով, որ մենք այդ ամենի մի մասն ենք»,- նշել է նա:

Դպրոցի տնօրեն Թալին Կարգոդորյանը, ով ևս մասնակցել է ծաղկատունկին, նշել է, որ այդպիսով իրենք ցանկանում են իրենց աշակերտներին քաջալերել` հարգելու սեփական անցյալը: «Միևնույն ժամանակ մենք ի դեմս իրենց պատրաստում ենք հասարակության համար պատասխանատու և ակտիվ անդամների»,- նշել է դպրոցի տնօրենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում